Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

36 ՀՀԿ-ական պատգամավոր փող են ստանում լռելու համար. նրանք ամբողջ նստաշրջանի ընթացքում բառ անգամ չեն արտասանել

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ամենաշատ բացակայած պատգամավորն է: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ամենաակտիվը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրին «Մանդատ» հասարակական կազմակերպության փորձագիտական խմբի անդամները:

Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը ամեաակտիվ խմբակցությունն էր այդ նստաշրջանում՝ հարցեր տալու առումով: Իշխող կուսակցության խմբակցությունը՝ Հանրապետականը, ամենաշատը «կողմ» քվեարկած խմբակցությունն է:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ամենաշատը «դեմ» քվեարկած պատգամավորն է: Ամենապասիվ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է:

Փորձագիտական խմբի անդամ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նվազում է էթիկայի հանձնաժղովին տրվող դիմումների քանակը: Նրա խոսքով՝ այդ հանձնաժողովն աշխատել է գերպասիվությամբ:

Նստաշրջանի ընթացքում հինգ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է եղել, ընդ որում չորսը՝ փոքրամասնությունների կողմից, ընդամենը մեկն է մեծամասնությունն առաջարկել ստեղծել՝ «գազային» հանձնաժողովը, դա էլ՝ որպես փոքրամասնության մեկ այլ նմանատիպ հանձնաժողով ստեղծելու հակակշիռ:

Ասուլիսին ներկա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված մոնիտորինգի հետ կապված և ընդգծեց, որ ինքն էլ արել է սեփական դիտարկումները: Նա ընդգծեց, որ հանրապետական 36 պատգամավոր փող է ստանում լռելու համար. նրանք ամբողջ նստաշրջանի ընթացքում ոչ մի առաջարկով, ելույթով հանդես չեն եկել և ոչ մի հարց չեն հնչեցրել: Ըստ Մանուկյանի՝ Հանրապետականը կոճակ է աշխատում և քվեարկում այն բոլոր օրենսդրական նախաձեռնություններին, որ իրենք են բերում, և այն մեկ տոկոսը, որ իրենք դեմ են եղել, պարզապես եղել են դեմ քառյակի և ընդդիմության ներկայացուցիչներին: «Սա խոսում է ո՛չ պառլամենտարիզմի, ո՛չ օրենսդիր, և ո՛չ պատգամավոր լինելու մասին»,- ասաց պատգամավորը:

Նա միևնույն ժամանակ հայտարարեց, որ մեր խորհրդարանը երբեք այսպիսի տեսք չի ունեցել՝ երբեք իշխող կուսակցությունը միայնակ, առանց կոալիցիայի հանդես չի եկել:

Ամենաակտիվ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ այս տեսքով խորհրդարան ունենալով՝ խորհրդարանական կառավարման համակարգը կատարյալ լինել չի կարող: Մինասյանը միաժամանակ ասաց, որ Հայաստանն ունի սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ընդգծեց, որ նման մոնիթորինգ անցկացնելը շատ ողջունելի է: Այն, ըստ Մարուքյանի, թափանցիկացնում է պատգամավորի գործունեությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում