Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Վերջինս իր տարածած հայտարարության մեջ նշում է. «Դիմումն ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից: Ազատման պատճառները զուտ անձնական են, կայացրածս որոշումը նախապես քննարկել եմ քաղաքապետի հետ:
Շնորհակալությունս եմ հայտնում մեր թիմին և սիրելի լրագրողներին այս տարիների ակտիվ, կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար:
Գյումրու քաղաքապետին հաջողություն եմ մաղթում եմ իր հետագա գործունեության մեջ»:









































