Վրաստանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոքել է Աբխազիայում նախագահական ընտրությունների անցկացման առնչությամբ՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել դրանք: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Իմնաձեի նամակը:
Նամակում ասվում է, որ Աբխազիայում ընտրությունների անցկացմամբ արհամարհվում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:










































