CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայն այսօր հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը գտնվում է ճգնաժամային վիճակում: Նա ընդգծել է, որ սիրիական ռեժիմի անկումը շատ մոտ է, և դրանից հետո սիրիացի բոլոր փախստականները կվերադառնան իրենց երկիր:
Պատասխանելով երկրում գտնվող սիրիացի փախստականների թվի մասին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (ԺՀԿ) պատգամավոր Մեհմեթ Էքերի հարցին՝ Աթալայը հայտարարել է, որ Թուրքիայում է գտնվում 80,000 սիրիացի փախստական: Նա մանրամասնել է, որ խոսքն իրենց անձնագրերով Թուրքիա եկած և սահմանային շրջաններում տեղաբաշխված սիրիացի փախստականների մասին է:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում է գտնվում 138,000 սիրիացի փախստական:








































