Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Անդրեյ Պյատախինը դասախոսություն կարդաց «Ձեր ուժեղ կողմերը Ձեր անձնական բրենդն են» թեմայով

Սեպտեմբերի 4-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպեց DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցների հետ: DigiCamp ճամբարի, որի գլխավոր գործընկերն է Beeline–ը, նպատակն էր համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը:

Անդրեյ Պյատախինը երիտասարդներին ներկայացրեց խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, մասնակիցների հետ կիսվեց հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով, խորհուրդ տվեց զբաղվել այն աշխատանքով, որը կսիրեն և որին կարող են նվիրվել։ Այնուհետև, պարոն Պյատախինը ներկաներին դասախոսություն կարդաց «Ձեր ուժեղ կողմերը Ձեր անձնական բրենդն են» թեմայով: Դասախոսությանը հաջորդեց ակտիվ քննարկում և մտքերի փոխանակում:

«Beeline–ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ՝ խրախուսելով հատկապես նրանց, ովքեր իրենց սեփական ուժերով հասնում են հաջողության։ Հուսով եմ, որ այսօրվա դասախոսությունս կօգնի ձեզ բացահայտել ձեր ուժեղ կողմերը և օգտագործել դրանք ի նպաստ Ձեր իսկ ապագայի՝ հասնելով նորանոր բարձրունքների և նաև շատ կարևոր է իմանալ, թե ինչ դու չես կարողանում անել և երբեք և ոչ մի վճարի դիմաց չանել այդ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԻՏՁՄ ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումն է, որի համար երիտասարդների համախմբումը և շփումները խիստ կարևոր են: ԴիջՔամփի նշանակությունն էլ հենց դա ապահովելն է»,- ասաց ԻՏՁՄ գործ. տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԴիջիՔամփ 2014-ի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը շարունակելու է ճամբարականների համար նմանատիպ հանդիպումների կազմակերպումը:

DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցները հանդիպման ժամանակ ստացան նաև իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտություններ տեխնոլոգիական ձեռներեցության վերաբերյալ:

Նշենք, որ օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի մարզում կայացել է ԴիջիՔամփ 2014 ձեռներեցության ամառային 2-րդ ճամբարը, որին մասնակցում էին 13-25 տարեկան 40 անձիք, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, հանդիպել ՏՀՏ և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումների ընթացքում երիտասարդները ծանոթանում են առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքներին, ձեռք են բերում բիզնեսի կազմակերպման, վարման և զարգացման գործնական և տեսական գիտելիքներ` իրենց ապագա գործունեության ընթացքում կիրառելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում