Իրանական ուղղաթիռաշինական Panha ընկերությունը մշակել ու ստեղծել է ուղղաթիռների 3 նոր մոդել: Իրանական Fars News տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ ուղղաթիռների նոր մոդելների ստեղծման մասին հայտնել է Panha-ի գործադիր տնօրեն Մոհամմադ-Ալի Ահմադաբադին:
Նրա խոսքով՝ ընկերությունը նոր ուղղաթիռները ստեղծել է ուսումնական թռիչքների, փրկարարական գործողություններին մասնակցելու համար, ստեղծել է նաև ռազմական ուղղաթիռ:
Մոհամմադ-Ալի Ահմադաբադին նշել է, որ 14 մարդու համար հաշվարկված նոր ռազմական ուղղաթիռը չեն կարողանա հայտնաբերել ռադարները, և այն կարող է հագեցած լինել տարատեսակ զենքերով:










































