Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը վերադառնում է իր հիմնադրած ընկերություն՝ Bloomberg LP՝ որպես գործադիր տնօրեն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բլումբերգը գործարար նորությունների գործակալությունը հիմնադրել էր 1981 թվականին: 2000-ականներին նա թողել էր ընկերությունը հանուն քաղաքականության: Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել 3 ժամկետ անընդմեջ՝ 2002-2013թթ.:
Ներկայում Բլումբերգին է պատկանում ընկերության բաժնետոմսերի ավելի քան 85 տոկոսը:
Գործադիր տնօրենի պաշտոնում նա կփոխարինի Դենիել Դոկտորոֆին:










































