Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Օդնոկլասնիկի» սոցցանցն «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել» Ադրբեջանի նկատմամբ՝ երկրի աշխարհագրական քարտեզից կտրելով ԼՂՀ-ն և նրան հարակից շրջանները:
«Օդնոկլասնիկի» սոցցանցն ունի «Համադասարանցիների աշխարհագրություն» բաժին, որում ներկայացված են տվյալ սոցցանցից օգտվող պետությունների քարտեզները, և ցույց է տրված տվյալ պետությունում «Օդնոկլասնիկի» սոցցանցից օգտվողների թիվը:
Ադրբեջանական լրատվամիջոցն ադրբեջանցիներին կոչ է արել նամակ հղել «Օդնոկլասնիկի» սոցցանցին և նրա ղեկավարությանը՝ կոչ անելով հարգանք դրսևորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ և իր ռեսուրսում տեղադրել Ադրբեջանի վերաբերյալ «հավաստի» քարտեզ:










































