Kodak-ի պատմությունը սկսվել է 1880 թվականին, երբ Ջորջ Իսթմանը՝ ապահովագրական ընկերության քարտուղարը, հնարել է չոր նեգատիվ ժապավենների պատրաստման մեթոդը:
Լուսանկարչությունը ժողովրդականացնելու ձգտումը մեթոդների մշակման գլխավոր խթանն էր: Այդ մեթոդները կոչված էին առավելագույնս հեշտացնելու լուսանկարչության գործընթացը:
Իսթմանն առաջարկել է լուսանկարչական խցիկի համար մտածել անվանում, որը տարբեր լեզուներով կհնչի միանման, կլինի վառ, հեշտ հիշվող ու արտաբերվող: Այսպիսով՝ ծնվել է Kodak բառը, որը, որպես ապրանքանիշ, գրանցվել է 1888 թվականին: Բազմաթիվ տեսություններ են ստեղծվելայդ բառի ծագման առնչությամբ, սակայն պարզվել է, որ Իսթմանն այն պարզապես հորինել է:










































