ԵՄ-ն 30 մլն դոլար է հատկացրել Ռուսաստանի արգելքից տուժած եվրոպական արտադրողների համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Եվրահանձնաժողովը հաստատել է 30 մլն եվրո հատկացնելու իր մտադրությունը, որոնք ուղղված կլինեն ԵՄ գյուղատնտեսական շուկայում Ռուսաստանի մթերային արգելքի հետ կապված հետևանքները մեղմելուն»,- ասել են Եվրահանձնաժողովում:
Նշվում է, որ ԵՄ Ընդհանուր ագրարային քաղաքականության ծրագրերը կօգնեն եվրոպացի արտադրողներին գտնել նոր գործընկերներ Եվրամիության սահմաններից դուրս և ներս:







































