Պարզվում է, որ սյուժեի լարվածությունից է կախված, թե մարդը որքան կուտի:
ԱՄՆ-ում ուսումնասիրությունները պարզել են, որ մարտաֆիլմեր դիտելիս հանդիսատեսը երկու անգամ ավելի շատ կալորիաներ է օգտագործում, քան հանգիստ ֆիլմերի և հեռուստահաղորդումների ընթացքում, գրում է Medikforum.ru-ը:
Այս եզրահանգումն արվել է, երբ կամավորներին ցուցադրել են Մայքլ Բեյի «Կղզի» ֆիլմը, այնուհետև՝ սովորական թոք-շոու: Առաջին դեպքում հանդիսատեսը ավելի շատ է կերել, քան երկրորդի ժամանակ:
Քաջ հայտնի է, որ հեռուստացույցով տարվելը նստակյաց ապրելաոճ է ձևավորում: Սակայն ամերիկացի ուսումնասիրողները առաջին անգամ են ուսումնասիրել TV-ով ցուցադրվող նյութի բովանդակության և նյութի դիտման ժամանակ կերած ավելորդ կալորիաների քանակը: Պարզվել է, որ լարվածության մակարդակից է կախված, թե մարդը որքան է ուտում:
Բարեբախտաբար, մարդկանց համար միևնույն է, թե ֆիլմ դիտելիս նրանք ինչ են ուտում, այնպես որ, վնասակար սնունդը կարելի է փոխարինել օգտակարով:
Հետևաբար, հեռուստացույց դիտելիս ուտելու վնասակար սովորույթը կարելի է օգտակարի վերածել, եթե սնունդը նպաստի մարդու առողջությանը:










































