Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանը մտադիր է ստեղծել սեփական բժշկական կենտրոն՝ Աֆղանստանում վիրավորված զինվորականների վերականգնման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վերջինիս խոսքերով՝ այդ հարցում իրենց կօգնի ԱՄՆ-ը. «Ներկայումս Աֆղանստանում վիրավորված վրացի սպաներն ու զինվորները բուժում են ստանում հայրենիքից հեռու: Նրանք պետք է վերականգնողական կուրս անցնեն այստեղ, որպեսզի հետո վերադառնան ծառայության: Այդ հաշվով ստեղծվելու է պետական ծրագիր»:
Ալասանիան խոստացել է, որ անելու է ամեն ինչ՝ հավերժացնելու համար Աֆղանստանում ընկած 18 վրացի զինծառայողների հիշատակը: Ավելի վաղ Ալասանիան հայտարարել էր, թե վրացի զինծառայողներն Աֆղանստանում կմնան նաև 2014 թվականից հետո:








































