«Վրաստանը պաշտպանելը աշխարհագրական տեսանկյունից դաշինքի համար բարդ է: Նույնը կարող եմ ասել և Ուկրաինայի մասին: Ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով այն, ինչ արդեն արել է Ռուսաստանը, մինչ ՆԱՏՕ մտնելը դուք կարող եք Ռուսաստանի հետ ռազմականհակամարտություն ստանալ»,- ասում է առաջատար քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման:
Ֆուկույաման ներկայումս գտնվում է Թբիլիսիում և մասնակցում է «Դեմոկրատական բարեփոխումների ապագան. 21-րդ դարում ժամանակակից պետության շինարարությունը» միջազգային ֆորումին, որը անցկացվում է սեպտեմբերի 1-3-ը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Բարդ է կանխատեսել, թե ուր է գնում Պուտինը: Նա Ռուսաստանում ստեղծել է այնպիսի միջավայր, որ հետ գնալը նրա համար անհնար է: Իմ կանխատեսումն այսպիսին է՝ նա պատրաստվում է վերահսկել Ուկրաինայի ռուսալեզու մասը ցանկացած եղանակով ու միջոցներով: Այդ պլանում նրան կարող է զսպել միայն Ուկրաինայի հետ լայնամասշտաբ պատերազմից խուսափելու ցանկությունը»,- ասում է Ֆրենսիս Ֆուկույաման:
Նրա խոսքով՝ ներկայումս ակտիվորեն քննարկվում է Ուկրաինային զինատեսակներ մատակարարելու հնարավորությունը: «Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նրան ռազմական օգնության տրամադրոմը, կարծում եմ, անհրաժեշտ է: Սակայն այս երկու երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելը լոգիստիկայի տեսանկյունից դաշինքի համար դժվար կլինի անել»,- հայտարարել է նա:









































