ՄԱԿ-ը հաղորդում է, որ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով օգոստոսին զոհվել է առնվազն 1420 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Արդեն ավելի քան 1000 մարդ է սպանվել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից՝ պարզապես այլ էթնիկական կամ կրոնական պատկանելության պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում:
Իրաքի ևս 1370 քաղաքացի վիրավորվել է, իսկ մոտ 600 հազարը ստիպված է եղել լքել պետության տարածքը:










































