Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումա վավերացման է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:
Հարցի քննարկման ժամանակ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը:
«Պայմանագիրը բազային փաստաթուղթ է, որը հստակեցնում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերաբերյալ`ապրանքների ազատ տեղաշարժի, տնտեսության հիմնական ոլորտներում համաձայնության կամ ընդհանուր քաղաքականության նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:
Պայմանագիրն ամրագրում է ինտեգրման հաջորդ փուլին անցնելը` Մաքսային Միությունից և Միասնական տնտեսական տարածությունից հետո:










































