ԱՄՆ Ալաբամա նահանգում բնակվող որսորդ Մենդի Սթոքսը սպանել է աշխարհի ամենամեծ ալիգատորին, գրում է AL.Com-ը:
Կինն ընտանիքի հետ մեկտեղ ալիգատորին գետից որսացել է նահանգի հարավ-արևմուտքում: Այն ունեցել է մոտ 5 մետր երկարություն և 460 կգ քաշ: Որսորդների և սողունի միջև պայքարը 5 ժամ է տևել: Սողունի գլխի երկարությունը մոտ 80 սմ է եղել:
Ռեկորդն արձանագրվել է Safari Club International միջազգային որսորդական կազմակերպության կողմից:









































