Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 16-ամյա մի աղջկա, որը պատրաստվում էր ջիհադի գնալ Սիրիա, որպեսզի միանա այնտեղ կռվող իսլամիստներին:
Այս մասին ասվում է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնևի հայտարարության մեջ:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում շաբաթ երեկոյան Նիցցայի օդանավակայանում:
Ինչպես հաղորդվում է նախարարական կոմյունիկեում, դեռահասի ընտանիքը «ոչ մի պատկերացում չի ունեցել նրա մտադրության մասին»:
Կասկածյալին ձերբակալելուց հետո, որի անունը չի հրապարակվում, տեղի ունեցածով սկսել են զբաղվել Ալպերի հանցագործության դեմ պայքարի բրիգադի աշխատակիցները:
Նույն օրը ձերբակալվել է նաև աղջկան հավաքագրած 22-ամյա երիտասարդը, որը տոմսեր էր գնել չկայացած մոջահեդուհու համար:
Գործը հանձնվել է ներքին անվտանգության գլխավոր վարչություն:









































