Իրանի նախկին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին, երկուշաբթի հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ռահիմիի անունը հիշատակվում էր իրանական ապահովագրական ընկերության 3 մլրդ դոլարի ֆինանսական մեքենայությունների գործի հետ կապված:
Ռահիմին, որն Իրանի փոխնախագահ է եղել 2009-ի սեպտեմբերից 2013-ի օգոստոս, նրա խորհրդական Իսֆենդիյար Ռահիմի Մեշաին, Թեհրանի քաղաքապետ Մուրթազա Թամադոնը և երկրի կրթության նախարար Քամրան Դանեշջունը կասկածվում էին կաշառակերության համար, և այդ գործն ուղարկվել էր դատարան:









































