Գերմանիայում պրոֆիլային նախարարությունների ղեկավարները կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ կիրակնօրյա նիստում որոշում են կայացրել Իրաքին հակատանկային հռթիռներ, ինչպես նաև այլ ռազմամթերքն մատակարարել, Գերմանիայի ՊՆ կայքը մեջբերելով՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Այսօր Իրաքի կենտրոնական կառավարության համաձայնությամբ որոշում է կայացվել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար քրդական կառավարությանը աջակցելու նպատակով զենք, զինամթերք տրամադրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նիստին մասնակցել են պաշտպանության, արտաքին գործերի, էկոնոմիկայի և էներգետիկայի, տնտեսական համագործակցության և զարգացման, ինչպես նաև ֆինանսների նախարարները:
Ենթադրվում է, որ երկուշաբթի օրը Մերկելը հայտարարությամբ հանդես կգա խորհրդարանում:
Զենքի մատակարարումը մի քանի փուլով կիրականացվի: Ներկա պահին Գերմանիան Իրաքին այնպիսի զինամթերք է մատակարարում, ինչպիսիք են սաղավարտը, զրահապատ հագուստը, գիշերային տեսանելիության սարքավորումներն ու հեռադիտակները: Դրանից բացի՝ Գերմանիան Իրաքին հումանիտար օգնություն է ցուցաբերում: Մինչև այժմ այդ նպատակով 15 միլիոն եվրո է տրամադրվել, որոշում է կայացվել ևս 10 միլիոն եվրոյի հումանիտար օգնության տրամադրելու մասին:









































