«Ալ-Քաիդայի» հետ կապված գրոհայինների խումբը` «Ան-Նուսրան», ազատել է 5 լիբանանցի զինվորների, որոնք գերի էին ընկել օգոստոսին: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը՝ վկայակոչելով Լիբանանի ԶԼՄ-ներին:
Զինծառայողները գերի էին վերցվել, երբ Սիրիայից Լիբանան ներխուժած գրոհայինները 5 օր ապօրինություններ էին գործում Ասրալ քաղաքում՝ առևանգելով և սպանելով զինվորներին: Դրանից հետո նրանք հեռացել են բնակավայրից` իրենց հետ վերցնելով մի քանի զինվորականների և ոստիկանների:
Նշվում է, որ արմատական «Ան-Նուսրա» խմբավորումը զինվորներին ազատ է արձակել շաբաթ օրը՝ ուշ երեկոյան, իսկ իրենց զորամասերի դիրքեր նրանք ժամանել են կիրակի առավոտյան: Բոլոր հինգն էլ սուննի մուսուլմաններ են:








































