News Georgia-ի փոխանցմամբ՝ Չինաստանը Վրաստանին է նվիրել 9 միլիոն դոլար արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկա: Այն Չինաստանից Վրաստան է բերվելու 2013 թվականի մայիսին՝ որպես դրամաշնորհ: Համապատասխան համաձայնագիրը վրացական ու չինական կողմերի միջև ստորագրվել է Թբիլիսիում՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության շենքում:
Համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Դավիթ Շերվաշիձեն շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը և ընդգծել, որ այդ տեխնիկան նախարարությանը կօգնի լուծելու իր առջև դրված առաջադրանքները:
Ընդհանուր առմամբ, Վրաստանը ստանալու է 28 միավոր տեխնիկա՝ էքսկավատորներ, բուլդոզերներ, բեռնիչներ, ինչպես նաև դրանց համապատասխան պահեստամասեր:







































