«Գազրոմ» ռուսական ընկերությունը հոկտեմբերից Ղրղզստանին բնական գազ կվաճառի հազար խորանարդ մետրի համար 165 դոլար գնով: Այս մասին գրում է Prime-ը` վկայակոչելով Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին:
«Վերջերս «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպման ժամանակ մենք մոտ երկուսուկես ժամ քննարկել ենք հանրապետությանը գազով ապահովելու հարցը: Արդյունքում մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- ասել է նա:
Մասնավորապես, Աթամբաևի խոսքերով` Ղրղզստանի հյուսիսային մարզերում և Բիշքեկում սպառողների համար գազը հոկտեմբերի 1-ից հազար խորանարդ մետրի համար 224 դոլարից կդառնա 165 դոլար:
Նա նաև ասել է, որ այժմ լուծվում է նաև Ղրղզստանի հարավային շրջանները «կապույտ վառելիքով» ապահովելու հարցը:








































