Իսլամաբադում մեկ մարդ զոհվել է, 400-ը վիրավորվել են վարչապետ Նավազ Շարաֆի հրաժարականը պահանջող ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախման ընթացքում: Այդ մասին հաղորդել է France Press գործակալությունը՝ հղում կատարելով բուժաշխատողներին:

Ավելի վաղ հաղորդվում էր 300 տուժողների մասին:
Ոստիկանության հետ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են գրավել վարչապետի նստավայրը: Հակակառավարական երթին մասնակցել է 25 հազար պակիստանցի: Ցուցարարները քարշակներ են կիրառել բարիկադները հեռացնելու համար: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ կիրառել:









































