Սոմալիի նորընտիր նախագահ Հասան Շեյխ Մահմուդը BBC-ին հայտնել է, որ ապստամբական «Աշ-Շաբաբ» խմբավորումը ջախջախվել է զինվորական ստորաբաժանումների ուժերի կողմից:
Նախագահը նշել է, որ իրենց հաջողության կարևոր գրավականներից մեկը ավագների դաստիարակչական զրույցներն են երիտասարդների հետ, որոնց արդյունքում երիտասարդ տղամարդիկ հրաժարվել են բռնությունից և «վատ գաղափարախոսությունից»:
Սոմալիի կառավարությունը Աֆրիկյան միության զորքերի օգնությամբ ուժեղացնում է իր վերահսկողությունը երկրի նկատմամբ, որտեղ քաղաքացիական պատերազմը շարունակվում է արդեն 20 տարի:
Հասան Շեյխ Մահմուդը Սոմալիի նախագահ է դարձել այս տարվա սեպտեմբերին՝ իր նկատմամբ անհաջող մահափորձից հետո:










































