Պենտագոնը Սիրիայի տարածքում «Իսլամական գորհայինների» դեմ գործողությունների տարբերակներ է մշակում, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, գրում է RIA Novosti-ն:
«Պենտագոնը դեռևս Սիրիայում ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր գործողությունների տարբերակներ է մշակում նախագահի համար»,- ասել է Էռնեստը:

Ներկա պահին ամերիկացի զինվորականները իսլամիստների դեմ ռազմական գործողություններ են իրականացնում Իրաքի տարածքում՝ նրանց դիրքերի վրա ավիահարձակումներ կատարելով: «Իսլամական պետության» գրոհայինները գործում են նաև Սիրիայի տարածքում, որտեղ ԱՄՆ-ն աջակցում է ընդդիմությանը և դեմ է Բաշար Ասադին:

Մեկ շաբաթ առաջ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անհաջող փորձ է ձեռնարկել Սիրիայում գերության մեջ գտնվող համաքաղաքացիներին ազատելու ուղղությամբ:







































