1890թ. այս օրը Մոսկվայում մահացավ հայագետ, պատմաբան, Լազարյան ճեմարանի պրոֆեսոր և հայագիտության ամբիոնի վարիչ Մկրտիչ Էմինը (իսկական ազգանունը` Կարապետյան):
Ծնվել է 1815թ. նոյեմբերի 25-ին Նոր Ջուղայում: Էմինի աշխատասիրությամբ են լույս տեսել Ղազար Փարպեցու, Հովհաննես Դրասխանակերտցու, Մովսես Կաղանկատվացու, Մխիթար Այրիվանեցու, Վարդան Արևելցու և Ստեփանոս Օրբելյանի բնագրերը:
Ռուսերեն և ֆրանսերեն է թարգմանել հայ միջնադարյան հեղինակների մի շարք աշխատություններ, այդ թվում` Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանությունը (լույս է տեսել 1858թ. փետրվարին, երկրորդ վերամշակված հրատարակությունը` 1893թ.): Հեղինակ է խորենացիագիտական ուսումնասիրությունների:










































