Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ընդունել է, որ շատ խորհուրդներ է ստացել ամերիկյան կողմից, ընդ որում, այնպիսի բարդ հարցի շուրջ, ինչպիսինն է քաղաքական կուսակցությունների խաղաղ գոյակցությունը: Այդ հայտարարությունը վարչապետը կատարել է չորեքշաբթի ԱՄՆ-ի պետքարտուղարի երկրորդ տեղակալ Թոմաս Մելիայի հետ հանդիպման ժամանակ:
«Այսօրվա հանդիպումը շատ լավատեսական էր: Սա մեր երկրորդ հանդիպումն է, իսկ առաջինը կայացել է խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ: Այս հանդիպումը այն երկխոսության շարունակությունն է: Մենք քննարկել ենք բոլոր բարդ հարցերը, այդ թվում՝ համակեցությունը, և մենք աստիճանաբար հեշտացնում ենք այս բարդ շրջանը»,- նշել է նա:
Իվանիշվիլին ընդգծել է, որ այսօր Արևմուտքն ու ԱՄՆ-ն ավելի շատ են հասկանում Վրաստանի կացությունը, քան նախկինում: Նա շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմիցն Վրաստանին հատկացրած օգնության համար:







































