Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ուժերը կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ են կիրառել ապստամբների դեմ: Այս մասին հայնում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ հրթիռներն արձավել են Դամասկոսին մոտ գտնվող տարածքից Սիրիայի հյուսիսի թիրախների ուղղությամբ, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո:
Աղբյուրը չի հստակեցրել, թե ինչպես է Օբամայի վարչակազմին հայտնի դարձել սիրիացի զինվորականների կողմից նման տեսակի զենքի կիրառման մասին, սակայն ամերիկյան հետախուզությունը վերջին շրջանում ակնդետ հետևել է Սիրիայում տիրող իրադրությանը երկնքից և «այլ մեթոդների կիրառմամբ»,- գրում է պարբերականը:
Հրթիռների կիրառման հետևանքով զոհվածների թիվը հայտնի չէ: Թերթը նշում է, որ, հավանաբար, դա երկրի ներսում բալիստիկ հրթիռների օգտագործման առաջին դեպքն է:
Օբամայի վարչակազմը կարծում է, որ Դամասկոսի կողմից կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների կիրառումը խոսում է սիրիական հակամարտության զգալի սրման մասին, ինչպես նաև վկայում Ասադի աճող հուսահատության մասին:
«Մի բան է հրթիռները տանկերի և ռազմաբազաների դեմ կիրառելը, մեկ այլ բան՝ դրանք ապստամբների դեմ կիրառելը, որոնք թաքնվում են մանկական խաղահրապարակներում և դպրոցներում»,- ասել է աղբյուրը:









































