Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ նրանց հաջողվել է ընդհատակյա խողովակաշար հայտնաբերել, որոնք կառուցել էին մաքսանենգները նավթ տեղափոխելու համար, տեղեկացնում է արաբական Elaph հրատարակչությունը:
Խակյարի նահանգի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել մաքսանենգների կառուցած երեք կիլոմետրանոց նավթատարը, որը գտնվում է Թուրքիայի, Իրանի և Իրաքի սահմանի մոտ: Դա նրանց Իրանից Թուրքիա նավթ տեղափոխելու հնարավորություն կտար:
Նահանգի շրջանային կենտրոնի մերձակայքում էլ նավթավերամշակման գործարան է հայտնաբերվել:
Մաքսանենգ ճանապարհով Իրանից Թուքիա նավթ ներմուծելը հանցագործների համար շատ ձեռնտու է, քանի որ Իրանում նավթը մի քանի անգամ ավելի էժան է: Թուրքական հատուկ ծառայությունների տվյալներով՝ անօրինական ճանապարհով տարեկան երկիր է մտնում 4,5 միլիոն տոննա նավթ, որից 500 հազարը Իրանից:
Սև շուկան գրեթե ամբողջությամբ կառավարում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ այդ միջոցով իր գործունեության համար զգալի ֆինանսական միջոցներ ձեռք բերելու համար:










































