ԱՄՆ-ի ոստիկանությունը հետաքննում է հրեական արտաքին ունեցող ամուսինների վրա հարձակումը: Նախնական տվյալներով` հանցագործությունը տեղի է ունեցել քսենոֆոբիայի հիման վրա, իսկ չարագործները օգտագործել են պաղեստինյան խորհրդանշաններ: Այս մասին գրում է The New York Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Մանհեթենի Վերին Իսթ-Սայդ շրջանում մոտավորապես ժամը 20:00-ին: Այնտեղ Նյու Յորքի ազգությամբ հրեա երկու բնակիչների շրջապատել է ագրեսիվ մարդկանց մի խումբ:
Սկզբում խուլիգանները կնոջ վրա ջրով լի շիշ են նետել, ապա ծեծել նրա 27-ամյա ամուսնուն` վանկարկելով հակասեմիտական կարգախոսներ:
Նշվում է, որ դեպքի վայրից կասկածյալներն անհետացել են երկու ավտոմեքենայով և մի քանի մոտոցիլկետներով` զարդարված պաղեստինյան դրոշներով:
Հարձակման ընթացքում զույգը լրջորեն չի տուժել:









































