ՀԴԲ նախկին տնօրեն Լուիս Ֆրին երկուշաբթի օրը լուրջ վնասվածքներ է ստացել ավտոճանապարհային պատահարի հետևանքով և ուղղաթիռով հասցվել է Նյու Հեմփշիր նահանգի Լիբանան քաղաքի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ոստիկանության տվյալներով՝ սպորտային ավտոմեքենան, որի ղեկին եղել է Ֆրին, անհայտ պատճառով դուրս է եկել ճանապարհից: Ֆրիի վիճակի մասին հայտնի է միայն, որև նրան վիրահատել են: Վթարի հետևանքով ուրիշ ոչ ոք չի տուժել:
Ֆևրին ՀԴԲ-ն գլխավորել է 1993-ի սեպտեմբերից 2001 հունիսին:








































