ՄԱԿ-ը նախազգուշացնում է Իրաքի հյուսիսում գտնվող Ամերլի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից սպառնացող բռնությունների նոր ալիքի մասին, հաղորդում է Reuters գործակալությունը: Ի դեպ, քաղաքի բնկաչության մեծամասնությունը շիաներ են:
Ինչպես օգոստոսի 23-ին հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Նիկոլայ Մալդենովը` ջիհադականները շրջափակել են Ամերլին մոտ 2 ամիս, դեպի քաղաք տանող ճանապարհները փակ են, բնակիչները սնունդ և ջուր չեն ստանում:









































