Մեր օրերում այնքան էլ շատ երեխաներ չեն գնում իրենց հայրերի հետքերով։ Սակայն երբ հայրը կինոյի պատմության մեջ ամենաեկամտաբեր հոլիվուդյան դերասաններից է, դժվար է գտնել մի աշխատանք, որը կարող է ավելի լավը լինել։
Օրերս հայտնի դարձավ, որ Լիլի Ռոուզ Դեփը դերասանուհի է դարձել ու արդեն գլխավոր դեր է ստացել։ Ավելին, նա խաղում է իր հռչակավոր հոր՝ Ջոնի Դեփի հետ։
Նախկինում դերասանը ջանում էր իր 15-ամյա աղջկան հեռու պահել հասարակության աչքից։ Ինչպես գրում է Hollywood Reporter-ը, Լիլի Ռոզին վստահվել է գլխավոր դերը Քիվին Սմիթի Yoga Hosers ֆիլմում։








































