Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, թվով 150 բնակիչներ փակել են ճանապարհը՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ դրա մեղավորը կառավարությունը և Կոտայքի մարզպետարանն են: shamshyan.com -ի հետ զրույցում ճանապարհը փակած գյուղացիներն ասում էին, «Տևական ժամանակ է, ինչ սնկի նման աճած ինչ-որ «Առողջ սունկ» ընկերություն անհայտ գործունեություն է ծավալում այս տարածքում, ինչի հետևանքով գարշահոտության ու թունավոր արտանետումների բույրը խեղդում է Նուռնուսն ու Բյուրեղավանը: Մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, ովքեր ոչ մի ընթացք չեն տալիս խնդրի կարգավորմանը ու հիմա ստիպված դիմում ենք ծայրահեղ այս քայլին ու փակում ճանապարհը: Կառավարությունը մեզ ամբագոռգոռ հայտարարում է, թե արտագաղթը վերացնելու քայլեր է ձեռնարկում, ի՞նչ արտագաղթի վերացման մասին է խոսքը, երբ նշված ընկերության աշխատանքների հետևանքով Նուռնուսն ու Բյուրեղավանը դատարկվում են:
Մանրամասները՝ shamshyan.com-ում







































