Երգչուհի Աննա Սեդակովան օգոստոսի 22-ին Մոսկվայում վթարի է ենթարկվել, որի հետևանքով նրա մեքենան ամբողջովին վնասվել է: «Լուսացույցի տակ մեզ է բախվել հարբած մի տղամարդ: Մեքենան չկա: Ինչպես նաև ուղեղ չկա նրանց մոտ, ովքեր հարբած նստում են ղեկին»,– գրել է Սեդոկովան Instagram-ում:
Ինչպես պատմել է երգչի տնօրենը, ներկա պահին նրա իրեն լավ է զգում և տանն է գտնվում: Վթարի պահին Սեդակովան փորձի համար ուղևորվում էր բազա, որտեղ բնակվում է «Մելաձեի մոտ եմ ուզում» ծրագրին մասնակցելու շրջանակներում, գրում է uznayvse.ru-ն:









































