Զինյալ ջիհադականների ձեռքով մահապատժի ենթարկված լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը նրա մահվանից 1 շաբաթ առաջ էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել նրան առևանգողներից: Այս մասին BBC-ին հայտնել են աղբյուրներն ԱՄՆ ուժային կառույցներում:
Հաղորդագրության մեջ նշված է եղել, որ Ֆոուլին մահապատժի կենթարկվի «Իսլամական պետություն» շարժման զինյալների բազաների ուղղությամբ ամերիկյան օդուժի հարվածներին ի պատասխան:
Աղբյուրները նաև հայտնում են, որ գերիներին պահող զինյալների թվում կա 3 բրիտանացի Ջոն, Փոլ և Ռինգո անուններով:
Հիմա ՀԴԲ-ն փորձում է պարզել դիմակով ջիհադականի ինքնությունը, որը Ֆոուլիին գլխատել է տեսախցիկի առջև:










































