Վաճառքի մասին հայտարարությունից 1 տարի անց դերասան Բրյուս Ուիլիսը գնորդ է գտել Սան Ֆրանցիսկոյում գտնվող իր առանձնատան համար 16,5 մլն դոլարով, հայտնում է Realty Today-ը:
Անցած տարվա մայիսին առանձնատունը վաճառքի էր հանվել 22 մլն դոլարով:
3 ամիս անց դերասանը իջեցրել էր տան գինը մինչև 19,99 մլն դոլար, սակայն ոչ ոք չէր հետաքրքրվել դրանով:
Դրա գինը դարձյալ վերանայվել էր այս տարվա մարտին, ու գինը նվազել էր մինչև 18 մլն դոլար:
Անձամբ Ուիլիսը այն գնել էր 2004-ին 9 մլն դոլարով:
Տունն ուներ ավելի քան 960 ք.մ, 11 ննջարան ու 11 լոգարան:











































