ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը չորեքշաբթի օրը հանդիպել է ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի բնակիչների հետ, որտեղ ոստիկանի ձեռքով 18-ամյա սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանությունից հետո մինչև հիմա չեն հանդարտվում անկարգությունները: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Ամբողջ ազգի և ամբողջ աշխարհի աչքերը հենց հիմա հառված են Ֆերգյուսոնին: Հիմա ամբողջ աշխարհը հետևում է նրան, քանի որ հարցերը, որոնք մեր առջև դնում է Մայքլ Բրաունի մահը, ծագել են դեռ այդ դեպքից առաջ: Այդ խնդիրը պատմություն ունի, որը վաղուց եռում է մեծաթիվ բնակավայրերում, ոչ միայն Ֆերգյուսոնում»,- իր այցի ընթացքում ասել է Էրիկ Հոլդերը:
Նա նաև խոստացել է ապահովել Բրաունի մահվան հետաքննության «անկախությունն ու ճշգրտությունը», որոնք, նրա կարծիքով, պետք է օգնեն թոթափել լարվածությունը Ֆերգյուսոնում:







































