Վենեսուեալայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երեքշաբթի այցելել է Կուբայի հեղափոխական Ֆիդել Կաստրոյին, որն այս ամիս դարձավ 88 տարեկան, և նրան հոյակապ վիճակում է տեսել՝ լի էներգիայով ու պարզ մտքերով:
«Որքան էներգիա, որքան ուժ կա կոմանդանտեի մեջ: Նրա ձայնը պարզ է, և նրա մտքերն էլ են պարզ»,- ասել է Մադուրոն:
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները խոսել են մոտ վեց ժամ, իսկ հետո ևս մեկ ժամ դիտել է մորինգի տնկումը: Ֆիդելի ղեկավարությամբ խոր հետազոտություններ են ընթանում:
Երկու տարի առաջ Ֆիդելը կոչ է արել Կուբայի իշխանություններին՝ ակտիվորեն աճեցնել կղզուն ոչ բնորոշ ծառատեսակներ:
Վենեսուելայի նախագահը նաև հաղորդել է, որ Ֆիդելին Վենեսուելայի օլիմպիական հավաքականի մարզական հագուստ է նվիրել:










































