Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին:
,Հայաստանում 2014 թվականից արդեն վերացավ գործազրկության 18000 դրամ նպաստը, բայց մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը:
Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից, նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ ունենալ:
Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են այսպես կոչված աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը: Այդ կենտրոնները տիրապետում են թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությանը, որը պետք է ծառայեցվի իր նպատակին:
Նամակով ինձ են դիմել Մասիսի բնակիչներն այն մասին, որ իրենց զբաղվածության կենտրոնը բոլորովին չի ծառայում այս նպատակին և կոռուպցիոն երևույթներ են նկատել:
Հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ ստուգել այս տեղեկությունն ու ձեռնարկել լրջագույն միջոցներ այդ կենտրոնների արդյունավետ գործունեությունն ապահովելու ու կոռուպցիոն երևույթները բացառելու համար:
Շնորհակալություն համագործակցության համար»:










































