Saturday, 04 07 2026
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Որ ասում ենք՝ ժամանակ է պետք, ուրեմն ձախողե՞լ ենք. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ ընդդիմադիրների քննադատությանը, թե օրերս Ծաղկաձորում գործարարներին ստվերից հարկային դաշտ բերելու համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին խոսելը նահանջ է:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը, «Բազե» երիտասարդական հավաքի ժամանակ անդրադառնալով երիտասարդներից մեկի՝ ստվերի դեմ պայքարի հարցին, ասել է. «Դուք ասում եք, որ ես ասել եմ՝ ստվերի դեմ պայքարում ենք, ես կախարդական փայտիկով խփելու եմ, բոլորը գալու են հարկային դաշտ։ Ո՛չ, դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար, նրանք իրանց ֆինանսներից դժվար են բաժանվում, հիմա այդ դժվարությունը հաղթահարելու համար ժամանակ է մեզ պետք»։

«Ին՞չ է, որ մենք ասում ենք՝ ժամանակ է պետք, ուրեմն ձախողե՞լ ենք: Դուք ճիշտ չեք հասկացել: Ես ասել եմ, որ հուլիսի 1-ից մենք պետք է աշխատենք միասին, և հոկտեմբերի 1-ից մեր շրջանառության հարկը 3,5 տոկոսից դառնում է 1 տոկոս, և փաստաթղթավորումը պարտադիր է դառնում բոլորի համար: Հիմա մենք աշխատում ենք, և ֆինանսների նախարարությունը տալիս է համապատասխան հաշվետվություններ:

Ինչ վերաբերում է իմ ասածներին, ապա դա վերաբերել է նրան, որ մենք միանգամից ոչինչ չենք կարող անել, ժամանակի ընթացքում գնալու ենք և ստվերը նվազեցնելով՝ դարձնելու ենք մինիմում, դա փաստ է»,- ՀՀԿ ԳՄ նիստից առաջ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը, խոսելով անցած 100 օրերի ընթացքում կատարված աշխատանքից, ասաց, որ այդ 100 օրը ոչ մի բան չասող գաղափար է, և դա պետք է հանել: «Մենք 100 օրով չենք բավարարվելու: Մենք շարունակական, հետևողական աշխատելու ենք»:

Լրագրողները Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել ռուսական շուկային, և ինչպե՞ս է կազմակերպվելու այդ գործընթացը: Վարչապետը նկատեց, որ 2 օր առաջ բոլոր գործարարներին հավաքել է, և քննարկել են հնարավոր տարբերակները: Պայմանավորվել են փորձել մեր ապրանքներն արտահանել ՌԴ: «Ես մեր ռուս գործընկերներին ասել եմ, որ մենք՝ որպես կառավարություն, պատրաստ ենք ձեզ աջակցել ինչով հնարավոր է»,- ասաց վարչապետը: Մեր դիտարկումը, թե եթե մենք ինքներս բանջարեղեն և այլ ապրանքներ ներկրող երկիր ենք, ի՞նչ կարող ենք առաջարկել ռուսական շուկային, վարչապետն անպատասխան թողեց և արագ հեռացավ ԳՄ նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում