Չինաստանի ազգային-ազատագրական բանակի ստորաբաժանումները ներխուժել են Հնդկաստանի տարածք` Լադակհ բարձր լեռնային շրջանում և վրանային ճամբար խփել վերահսկողության գծից 25-30 կմ հեռավորության վրա, որը երկու երկրների միջև սահման է հանդիսանում: Այս մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը:
Պարբերականի տվյալներով` ներխուժումը տեղի է ունեցել ճիշտ այն վայրում, ինչ նախորդ տարի:

Կիրակի օրը չինացի զինվորների խումբը նկատել է հնդիկ զինծառայող պարեկներին, իսկ երկուշաբթի օրը նրանց հայտնվելուն պես չինացիները պաստառ են փակցրել` «Սա չինական տարածք է, ետ գնացեք» մակագրությամբ: Զինված դիմադրությունից խուսափելու համար հնդիկները ուժային գործողություններ չեն ձեռնարկել:
Դեռևս Լադակհի հնդկական զորքերի հրամանատարությունը չի շտապում տեղի ունեցածը ներխուժում որակավորել։







































