Saturday, 04 07 2026
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

«Գրեթե համոզված եմ, որ այդ պաշտոնյաները սահման գնալու հանձնարարություն են ստացել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

– Տիկին Բախշյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում պատգամավորների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանները կատարած այցելությունները: Նրանց այդ այցելությունները ոգևորում և գոտեպնդո՞ւմ են զինվորներին:

– Ցանկացած պաշտոնյայի, քաղաքական կամ հասարակական գործչի, ում դեմքը ծանոթ է հասարակությանը, զինվորներին, նրա այցելությունը սահման ուշադրություն է զինվորի նկատմամբ, ոգևորող և գոտեպնդող քայլ է: Երբ զինվորը մենակ է սահմանին ու անուշադրության է մատնված, մտածում է, որ իր սահման հսկելը միայն իր գործն է: Իսկ երբ այդ գործիչները այցելում են խրամատ, հետաքրքրվում են նրանց կենցաղով, օգտակար են լինում, ցույց են տալիս, որ միշտ նրա կողքին են, և ոչ թե գնում ծիկ են անում ու վերադառնում են, իհարկե, զինվորը ոգևորվում է: Բայց նաև շատ կարևոր է, թե որ գործիչը կամ որ պատգամավորն է նրանց այցելում: Ում մասին մամուլում, հասարակության մեջ տարբեր պատմություններ են պտտվում, այդ մարդու գնալը, չեմ կարծում, թե շատ օգտակար է: Բայց շատ կարևոր է, որ զինվորի կողքին հաճախ լինի այն քաղաքական կամ հասարակական գործիչը, ով իր կյանքով, իր արած գործով միշտ ծառայել է հասարակությանը, վստահություն ունի:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում հանգամանքը, որ պաշտոնյաները որոշեցին զինվորների մոտ գնալ Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողություններից հետո և ոչ թե դա անում էին պարբերաբար: Հետո նրանք իրենց այցերը պատկերող նկարները հրապարակում էին կայքերում: Այդպիսով կարծես թե ոչ թե սահմանը պաշտպանող զինվորներին էին ոգևորում, այլ այդ դեպքերը ծառայեցնում էին իրենց գովազդելուն:

– Գրեթե համոզված եմ, որ այդ պաշտոնյաները հանձնարարություն են ստացել, ինչ-որ մեկը նրանց ասել է, թե հիմա բոլորդ պետք է գրաֆիկ կազմեք ու սահմաններ գնաք: Եթե անգամ նման հանձնարարություն կա, ես դա էլ եմ ողջունում: Այո, պետք է միշտ գնալ, և զինվորը միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինի:

– Ձեր կարծիքով` շքեղ մեքենաներով ու ուղղաթիռներով սահման այցելելը կարո՞ղ է ոգևորել ու գոտեպնդել մաշված հագուստներով, անքուն զինվորներին:

– Շատ կարևոր է, թե որ պաշտոնյան է գնում: Ով որ էդ մի օրվա համար զինվորական համազգեստը հագած գնում կանգնում է այն զինվորի կողքին, ում հագին մաշված հագուստ է, իհարկե, ավելի լավ է, որ չգնա, որպեսզի չընդգծվի այդ խտրականությունը: Բայց այն մարդիկ, ում խոսքը վստահելի է, ում զինվորը հավատում է, նա այդ տեսքով չի գնա: Նա այդ տարբերությունն ընդգծելու համար չի գնա, հակառակը՝ կգնա ու կասի՝ ես ձեզանից մեկն եմ, ես էլ եմ երիտասարդ ժամանակ զինվոր եղել, հիմա էլ իմ տղան կամ մյուս հարազատներն են զինվոր: Այդպես է, դու էլ պետք է անցնես այդ ճանապարհը: Իհարկե, նայած թե ով է գնում, ինչ տրամադրություն է իր հետ տանում, իր ասելիքը ինչքանով է ծանրակշիռ, հավատ ներշնչող: Եվ ինչքանով է իր կերպարը զինվորի համար ընդունելի:

– ՀԱԿ-ը հրաժարվեց ԼՂՀ մեկնել Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հետ՝ պարզաբանելով, թե չի ցանկանում մասնակցել վարչապետի գովազդին: Բայց «Ժառանգությունն» իր խմբակցության ղեկավարին ուղարկեց: Չե՞ք կարծում, որ այդ այցը ոչ այնքան զինվորին ոգևորելու, որքան պաշտոնյաների գովազդն ապահովելու նպատակ ուներ:

– Զինվորի մոտ սահման գնալու համար ես երբեք չեմ դիտարկի, թե ում հետ է գնում կամ ում կոչով է գնում: Կարևորն այն է, որ գնում է: Լավ կլիներ, որ անկախ Հ. Աբրահամյանի կոչի գնային, թեկուզ մեր խմբակցության ղեկավարը: Բայց վերջինս եթե անգամ նրա կոչով և այդ խմբի հետ է գնացել, դա կարևոր է: Եվ շատ կարևոր է, որ ինքը զինվորին իր ընկերությունը, իր աջակցությունը հայտնի և ասի, որ մենք բոլորս քո կողքին ենք ու քո խնդիրը նաև մեր խնդիրն է:

– Համաձա՞յն եք այն կարծիքների հետ, որ սահմանային այդ միջադեպերից հետո Սեյրան Օհանյանին հաջողվեց համախմբել քաղաքական ուժերին: Եվ որ այդ միջադեպերի արդյունքում բարձրացել է Սերժ Սագսյանի վարկանիշը:

– Ես այդ հարցին չեմ պատասխանի, քանի որ չեմ տեսել նման բան, որ այդ իրադարձությունների շրջանակում ինչ-որ մեկի վարկանիշը բարձրացել է: Սոցիալական ցանցերում իսկապես համախմբվածություն կար, բայց վերևներում՝ չեմ զգացել: Ինչի՞ համար պիտի բարձրանա: Զինվորն իր քաջությամբ, իր հմտությամբ մեր սահմանը պահի, այստեղ ինչ-որ մեկի հեղինակությո՞ւնը բարձրանա:

Սահմանային այդ լարվածությունները կարո՞ղ են պատճառ դառնալ, որ աշնանը ոչ իշխանական ուժերը հրաժարվեն քաղաքական սրացումներից: Աշնան հետ կապված ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Ես ցանկություններ ունեմ, բայց ո՞վ պիտի կյանքի կոչի այդ ցանկությունները: Ուրիշից պահանջելուց առաջ ինձ չեմ տեսնում, թե Անահիտ, դու ի՞նչ ես անելու:

– Իսկ Դուք ի՞նչ եք անելու:

– Դեռ չեմ կարող ասել: Ես միշտ այնտեղ եմ, որտեղ հասարակության շահն է պահպանվելու: Իսկ թե «Ժառանգությունից» բացի` էլ ով կպաշտպանի, ովքեր կկանգնեն կողք կողքի, դեռ չեմ կարող ասել: Պետք է իրական համախմբում տեղի ունենա, և քաղաքական ուժերը պետք է նույն բանաձևով աշխատեն, նույն զնդանին, նույն կետին խփելու կամքով աշխատեն: Այդ դեպքում ես էլ ինչ-որ բանի կմասնակցեմ:

– Բայց այդ համախմբումը կա: Ոչ իշխանական քառյակ է ձևավորվել, որոնք իշխանություններին որոշակի փոփոխությունների պահանջներ են ներկայացնում և պայքարում են դրանց կատարման համար:

– Աշնանը կտեսնենք: Այսօր հատկապես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել: Նրանք են խոստացել աշնանը քայլեր անել:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում