Բուլղարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունը կարգադրել է կասեցնել «Հարավային հոսքի» ուղղությամբ բոլոր գործողությունները, մինչև այն չհամապատասխանի Եվրահանձնաժողովի պահանջներին, փոխանցում է ITAR-TASS-ը: Բուլղարիայի էներգետիկ հոլդինգին ուղղված համապատասխան նամակն այսօր ստորագրել է էներգետիկայի նախարար Վասիլ Շտոնովը:
Նախարարը կարգադրել է կասեցնել բոլոր գործողությունները, այդ թվում նաև «Հարավային հոսքի» շրջանակներում գործարքների կնքումը և աջակցել ԵՀ-ին ծրագիրը եվրոպական օրենսդրությանը ամբողջությամբ համապատասխանեցնելու գործում:
Հունիսի 3-ին ԵՀ-ն Բուլղարիային խնդրել էր կասեցնել «Հարավային հոսքի» շինարարությունը: Հինգ օր անց երկրի կառավարությունը համաձայնել էր դադարեցնել աշխատանքները: Սակայն, հուլիսի սկզբին երկրի ԱԳ նախարար Քրիստիան Վիգենինը ՌԴ-ի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին հայտարարել էր, որ Բուլղարիան կշարունակի գազատարի շինարարությունը:







































