Նեպալում ջրհեղեղի և սողանքների հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով այդ երկրի ՆԳՆ-ին:
Հազարավոր քաղաքացիներ ստիպված լքել են իրենց տները, հարյուրից ավելի մարդիկ համարվում են անհետ կորած:
Արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատանքը կոորդինացնող կառավարական կենտրոնը հայտնել է 4 որոնողական ուղղաթիռների գործարկման մասին: Փրկարար գործողությանը մասնկացում է 2 000 մարդ:
Հիմա հիմնական ջանքերն ուղղված են տուժած շրջաններից մարդկանց տարհանելուն, նաև սննդամթերք հասցնելուն:
Առողջապահության նախարարությունում վախենում են հիվանդություններից՝ աղտոտված ջրի պատճառով:









































