Պատանին, որը ոստիկանությունից խուսափել է դեղատան թալանումից հետո, հոգևորականին պատանդ է վերցրել հենց կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ, հայտնում է La Segunda պարբերականը:
Երիտասարդը ներխուժել է տաճար Իպանեմա շրջանում ու զենքը պահել պադրեի վրա: Հոգևորականը նախընտրել է բարձրացնել ձեռքերը, ինչից հետո գողը նրան օգտագործել է որպես կենդանի վահան:
Ավելի ուշ երիտասարդը ազատել է հոգևորականին ու պատանդ վերցրել եկեղեցու մեկ այլ աշխատակցի: Արդյունքում նրա հետ բանակցությունները տևել են մի քանի ժամ, ինչից հետո հանձնվել է իրավապահներին ու կալանավորվել:







































