Օրերս համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ երգիչ Նիկոլայ Բասկովը պատրաստվում է ամուսնանալ իր սիրելիի՝ Սոֆիի հետ, գրում է telegraf.com.ua-ը: Սակայն ինչպես պարզվել է, երգիչը չի շտապում ամուսնանալ: Բասկովը նորից չամուսնանալու իր ցանկությունը բացատրում է նախկին անհաջող փորձով:
«Ես այնքան եմ վառվել, որ վախենում եմ ինչ-որ բան գուշակել: Ես ապրում եմ այսօրվա օրով ու դրանից հաճույք եմ ստանում: Ու անկեղծ ասած՝ մոտակա ժամանակում ոչ մի բան չեմ պլանավորում»,- ասել է Բասկովը:
Այդուհանդերձ, նա պատմել է, որ Սոֆիի հետ հարաբերություններն արդեն կես տարի է, ինչ շարունակվում են, ու իսկապես լուրջ են:








































