Հանցագործության դեմ առողջ վախը օգտակար է: Այս եզրակացության են հանգել Միչիգանի համալսարանի մասնագետները:
Ուսումնասիրող Քրիս Մելդեն կոչ է անում պայքարել ոչ թե վախի, այլ հանցագործությունների դեմ: Նա առաջարկում է մարդկանց այնպիսի տեղեկատվություն տրամադրել, թե ինչ հանգամանքներում և որտեղ են առավել հաճախ կատարվում հանցագործությունները: Այսպիսի տեղեկատվությունը կարող է բարձրացնել անվտանգության մակարդակը, փոխանցում է Meddaily.ru-ն:
Ուսումնասիրությանը ավելի քան 1600 երիտասարդ է մասնակցել: Գիտնականները պարզել են, որ հանցագործություններից առավել վախեցող մասնակիցները հազվադեպ են մասնակցել հարձակումներին, թալաններին և խմբային վեճերին: Ընդ որում՝ նրանք հազվադեպ են ինչպես տուժածներ, այնպես էլ իրավախախտներ դարձել:
Գիտնականների եզրահանգումները վերաբերում են այն դեպքերին, երբ մարդը կարող է փոխել իրադրությունը: Ուսումնասիրողները զգուշացնում են. երբ վախը ֆոբիա է դառնում, հարկավոր է դիմել մասնագետի:








































