Գերմանացի Ռոլֆ Բուխհոլցը, որը Գինեսի գրքում է հայտնվել որպես մարմնի վրա առավել մեծ թվով պիրսինգներ ունեցող մարդ, հանվել է Դուբայից, ուր նա ժամանել էր մասնակցելու գիշերային ակումբի շոուին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ 53-ամյա Բուխհոլցին հետ են դարձրել հենց օդանավակայանից՝ թույլ չտալով հասնել հյուրանոց և նստեցնելով Ստամբուլ ուղևորվող մոտակա չվերթը:
Տղամարդու մարմինը ծակված է 453 տեղից՝ 94 օղ նա կրում է շուրթերին, 25-ը՝ հոնքերին, 8-ը՝ քթին:
Եվս մի 50 անցք կա նրա ամբողջ մարմին, իսկ 278 զարդ նա կրում է ոտքերի հատվածում:
Բացի դրանից՝ նրա գլխում կա 2 արհեստական իմպլանտ՝ եղջյուրի տեսքով:
Օդանավակայանի ներկայացուցիչները պաշտոնական մեկնաբանություն չեն տվել ու չեն բացատրել պատճառը, որի համաձայն մարդուն մերժվել է հատել սահմանը:
Ռեկորդակիրը գրել է Twitter-ում, որ իրեն սև մոգի տեղ են դրել:










































