ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ հրաձգության հետևանքով ծանր վիրավորվել է մեկ մարդ: Քաղաքում բողոքի ակցիաները սկսվել են 18-ամյա սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանությունից հետո, հաղորդում է Reuters-ը:

Հայտնի է նաև, որ ոստիկանությունը 7 մարդու է կալանավորել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:










































